‘«Միսս Ամերիկա» տիտղոսին է արժանացել Քոնեքթիքութի 25-ամյա բնակչուհին’

994

Ամերիկայն Քոնեքթիքութ նահանգի 25-ամյա բնակչուհի Էրին Բրեյդին արժանացել է «Միսս ԱՄՆ» տիտղոսին և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին , այսօր հաղորդել է Associted Press գործակալությունը:

«Միսս ԱՄՆ» մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Լաս-Վեգասում: Եզրափակիչ փուլում գեղեցկուհիները ստիպված են եղել պատասխանել բավական բարդ հարցերի, փոխանցում է  ria.ru-ն: Օրինակ՝ Բրեյդիին հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում ԱՄՆ գերագույն դատարանի այն որոշմանը, որի համաձայն՝ ոստիկաններին թույլատրվում է  ձերբակալվածներին սովորական ստուգումների շրջանակներում ենթարկել նաև ԴՆԹ անալիզի: Գեղեցկուհին պատասխանել է, որ ինքը «պաշտպանում է այդ որոշումը, քանի որ ձերբակալվածները հանցագործություն են կատարել»….. 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը և Վրաստանը կքննարկեն իրավական ոլորտում համագործակցության հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Ազգային ժողովի առջև ցուցարարները պահանջում են բացել «Կիլիկիա» առևտրի կենտրոնը ‘