‘«Միսս Աշխարհի» ռուս մասնակից. Ռուսաստանը մի մեծ երակ է, որտեղից մի քանի «ընտրյալներ» տանում են նրա ողջ հարստությունը (Ֆոտոշարք) ‘

1374

«Ես միշտ հպարտացել եմ իմ երկրով, ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց նրա: Իմ երկիրն այն ամենն է, ինչ ես ունեմ: .. Բայց իմ Ռուսաստանը նաեւ հսկայական, աղքատ, տառապյալ մի երկիր է` անխղճորեն մասնատված ագահ, անազնիվ, անհավատ մարդկանց կողմից»:

Այսպես է «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա Նատալյա Պերեվրեզեւան պատասխանել այն հարցին, թե ի՞նչն է իրեն ստիպում հպարտանալ իր երկրով: Հաղորդում է «Комсомольская Правда»-ն: Պերեվրեզեւան նաեւ հավելել է, թե «Իմ Ռուսաստանը մի մեծ երակ է, որտեղից մի քանի «ընտրյալներ» տանում են նրա ողջ հարստությունը»: «Իմ Ռուսաստանն աղքատ է: Իմ Ռուսաստանը չի կարող օգնել ծերերին եւ որբ երեխաներին: Արնաքամ լինող իմ երկրից, ինչպես խորտակվող նավից, փախչում են ինժիներները, բժիշկները, ուսուցիչները, որովհետեւ նրանք ապրուստի միջոց չունեն: Իմ Ռուսաստանը` անվերջանալի կովկասյան պատերազմն է: …Իմ Ռուսաստանը հաղթանակած երկիրն է, որը միլիոնավոր մարդկանց կյանքի գնով տապալել է ֆաշիզմը: Ասացեք, ինչպե՞ս եւ ինչո՞ւ է ազգայնականությունը բարգավաճում այդ երկրում:…Ես հպարտ եմ քո քաղաքացին լինել, Ռուսաստան, ի հեճուկս բոլոր արցունքների, ողբի, պատերազմների, անկախ այն բանից, թե ով է ղեկավարում Ռուսաստանը»,- հայտարարել է ռուս գեղեցկուհին:

Ի դեպ, հավելենք, որ այս մրցույթից առաջ շիկահերից սեւահերի վերածված ռուս գեղեցկուհին, ով մինչ այդ ճանաչվել էր «Միսս Մոսկվա» եւ «Краса России», համարվում է  «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի ֆավորիտներից մեկը: Մրցույթն անց է կացվում Ֆիլիպիններում:

 \"\"

\"\"

\"\"

\"\"

 

 

Նախորդ հոդվածը‘Փոթորիկ անապատում. «Լոուրենս Արաբիացի» ֆիլմը 50 տարեկան է (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը 180 մարդու որպես քաղբանտարկյալ է ճանաչել’