‘«Միսս Աշխարհի» ռուս մասնակցի հայտարարությունները անակնկալ էին բոլորի համար, այդ թվում՝ նաև գեղեցկուհու գործակալների’

867

«Միսս Աշխարհ-2012» գեղեցկության մրցույթի՝ Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա Նատալյա Պերևերզևայի՝ Ռուսաստանի մասին հայտարարություններն անակնկալ են եղել գեղեցկուհու մամուլի ծառայության աշխատակիցների համար, որոնք արդեն մեկ շաբաթ է՝ չեն կարողանում կապ հաստատել Նատալյայի հետ, РИА Новости-ին հայտնել է Պերևերզևայի մամուլի գործակալ Վալենտինա Գուրովան:

«Ես գիտեի Նատալյայի քաղաքացիական դիրքորոշման մասին, բայց նման բաների մասին խոսում են խոհանոցում, այլ ոչ թե հրապարակավ: Նման հայտարարությունները անակնկալ էին ինձ համար, քանի որ դա լիովին իր նախաձեռնությունն էր»,- ասել է Գուրովան՝ հավելելով, որ Նատալյան այժմ գտնվում է Ֆիլիպիններում և նախապատրաստվում է «Միսս Աշխարհ-2012» մրցույթի եզչրափակչին, և քանի որ գեղեցկուհին ինտերնետ չունի, նա չգիտի, որ իր հայտարարություններն այսպիսի աժիոտաժ են առաջացրել: Գուրովան նաև կարծիք է հայտնել, որ Պերևերզևայի ելույթը ոչ մի կերպ չի անդրադառնա մրցույթի արդյունքներին, այլ միայն հայտնի կդարձնի 24-ամյա գեղեցկուհուն:

Հիշեցնենք, որ Պերևերզևան հայտարարել էր. «Ես միշտ հպարտացել եմ իմ երկրով, ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց նրա: Իմ երկիրն այն ամենն է, ինչ ես ունեմ: .. Բայց իմ Ռուսաստանը նաեւ հսկայական, աղքատ, տառապյալ մի երկիր է` անխղճորեն մասնատված ագահ, անազնիվ, անհավատ մարդկանց կողմից»:

Նախորդ հոդվածը‘Ուսանողների փոխանակման ծրագրեր` Հայկական պետական մանկավարժական համալսարանում’
Հաջորդ հոդվածը‘Արդարության արտադրամասի ոստիկանապետը ‘