‘
«Միսս Ռուսաստան 2013» գեղեցկության մրցույթի հաղթող Էլմիրա Աբդրազակովան Pussy Riot փանք խմբի աղջիկների դատավճիռը «չափազանց խիստ» է անվանել: «Լուրերի ռուսական ծառայության» եթերում աղջիկը հայտարարել է, որ փանք խմբի աղջիկներին պետք չէր բան նստեցնել Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում իրականացրած ակցիայի համար: Միաժամանակ նա նշել է, որ նման գործողություններն իր համար անընդունելի են, քանի որ նա կիրակնօրյա դպրոց է ավարտել և եկեղեցին սուրբ վայր է համարում:
«Բայց նրանց պատիժը միևնույն է չափազանց խիստ է: Երևի պետք էր նրանց հետ ինչ-որ աշխատանքներ տանել, փոխել նրանց աշխարհայացքը»,- հայտարարել է «ՄԻսս Ռուսաստան 2013-ը»:
Աբդրազակովան իր կարծիքն է հայտնել հասարակական մեծ հնչեղություն ստացած մեկ այլ թեմայի՝ աջակցելով ամերիկացիների կողմից ռուս երեխաների որդեգրման արգելքին: «Ռուս երեխան պետք է ապրի Ռուսաստանում ու լինի իր երկրի պատրիոտ»,- ասել է նա:
Այս պահին փանք խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոլնիկովան ու Մարիա Ալյոխինան իրենց երկամյա պատիժն են կրում բանտում: Pussy Riot-ի երրորդ անդամի՝ Եկատերինա Սամուցեվիչի պատժամիջոցը ավելի վաղ փոխարինվել է պայմանականով:
‘