‘Միստր Բինը հոգնել է միստր Բին լինելուց ‘

4192

Հռչակավոր բրիտանացի միստր Բինի կերպարը կդադարի գոյություն ունենալ, բոլորի համար սիրելի դարձած ցանցառ մարդու կերպարը մարմնավորող Ռոուեն Աթկինսոնը որոշել է հրաժարվել Բինի դերից եւ իրեն փորձել դրամատիկական դերերում: Այդ մասին դերասանը հայտարարել է Daily Telegraph-ին:

Միստր Բիւնի կերպարը հեռուստատեսությունում հայտնվել է 1990-ին: Կատակերգական հեռուստասերիալն ավարտվեց հինգ տարի անց, սակայն Բինի կերպարը մինչ օրս ամենահանրահայտն է Աթկինսոնի ստեղծագործական գործունեության մեջ: Այդ դերով նա շարունակում է բեմ դուրս գալ նունիսկ 57 տարեկան հասակում: Միստր Բինը նույնիսկ հանդես եկավ Լոնդոնի Օլիմպիադայի բացման արարողությանը:

Պարբերականին տված հարցազրույցի ժամանակ դերասանը խոստովանել է, որ «եթե դու այս տարիքում հանդես ես գալիս նման երեխայական դերով, դա բավական տխուր տեսք է ունենում»:

«Այս ամբողջ պատմությունն ինձ հսկայական կոմերիոն հաջողություններ է բերել, բայց դերը երեխայական է եւ հսկայական ֆիզիկական ակտիվություն է պահանջում: Կարծում եմ՝ ես ավելի ու ավելի քիչ հանդես կգամ այդ դերով», — ասել է Աթկինսոնը: 

Նախորդ հոդվածը‘«Չելսին» պարտություն կրեց’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում օրվա ընթացքում երկրորդ խոշոր ավտովթարն է տեղի ունեցել ‘