‘Միտինգ լինի ցրեն, թե չէ ի՞նչ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգ. Մամուլ’

1117

Երեկ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում ասեղ գցելու տեղ չկար: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի բացումն էր, որ նշանավորվեց համաշխարհային երաժշտական հսկաներից մեկի՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, գրում է «Հայկական ժամանակը»:

Նվագախումբն այն սկսեց Հայաստանի Հանրապետության հիմնի կատարմամբ: Տպավորությունն աննկարագրելի էր: Ընդհանրապես ողջ համերգի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը շունչը պահած էր, քարացած: Իսկ ահա ավարտին ծափերն ու օվացիաները թվում էր, թե չեն վերջանա: Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկած նվագախմբի անդամները ակնհայտորեն շոյված էին հայ հանդիսատեսի ընդունելությունից, չէին թարքնում գոհունակ ժպիտները:

Անհիշելի ժամանակներից «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի չէր ունեցել համերգ, երբ պարտերի բոլոր հնարավոր անկյուններում հավելյալ աթոռներ են տեղադրված, ամֆիթատրոնի բոլոր աստիճաններին հանդիսատես էր նստած, բոլոր ազատ տարածքներում էլ կանգնած: Եվ այնուամենայնիվ 8-10 ազատ աթոռ դահլիճում կար կառավարական լոժայում:

Նախորդ հոդվածը‘«Հայլուրի» խմբագիր. Բայց ի՞նչ է եղել որ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանը` Սարյանի պուրակում’