ՌԴ-ին միանալուց հետո Լուգանսկի ժողովրդական միլիցիան պետք է մեկ ամբողջություն դառնա ռուսաստանյան բանակի հետ, միաձուլվի նրա կազմում, РИА Нововсти-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ԼԺՀ կառավարության ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը։
Նրա խոսքով՝ «իսկապես, միայն իր փորձով, իր գիտելիքներով, իր մշակված այն թափով, ինչը մեր անվտանգությունն է ապահովել այսքան տարիների ընթացքում, այդ միլիցիան պետք է ուժեղացնի Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը»։
Միրոշնիկը նշել է, թե «մեզ միասնական ռազմական բռունցք է հարկավոր, որին Արևմուտքի վարձկաններով համալրված ուկրաինական ռեժիմը չի կարող դիմակայել»։
Փոխանցում է ria.ru-ն։