‘
ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչ Բրազիլիա Գերմանիա խաղում մի շարք ռեկորդներ և հակառեկորդներ սահմանվեցին: Բայց երեկվա խաղի ամենանշանակալի նվաճումը այն էր, որ «Լացիոյի» գերմանացի հարձակվող Միրոսլավ Կլոզեն դարձավ աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ մեկ գնդակով շրջանցելով Ռոնալդոյին։
Բրազիլիայի հավաքականի դարպասն ուղարկած գոլը Գերմանիայի հավաքականի գոլահար Միրոսլավ Կլոզեի համար դարձավ 16-րդը՝ Մունդիալների եզրափակիչ խաղարկություններում:
‘