‘Միրչա Լուչեսկու. «Բորուսիա»-«Շախտյոր» զույգի հաղթողը կխաղա ՉԼ եզրափակիչում’

612

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բորուսիա»-«Շախտյոր» պատասխան հանդիպմանը:

«Մենք խաղալու ենք մի թիմի հետ, որը անակնկալ մատուցեց խմբային փուլում: Յուրաքանչյուր խաղում, լիներ դա «Մանչեսթեր Սիթիի» կամ «Ռեալի» հետ, նրանք առնվազն 6-7 գոլային պահ էին ստեղծում:

Ֆունկցիոնալ եւ ֆիզիկապես «Բորուսիան» մեզանից ավելի ուժեղ է, իր կազմում ունի ֆիզիկապես ավելի ուժեղ ֆուտբոլիստներ: Դորտմունդցիները ավելի լավ են գործում երկրորդ հարկում: Իսկ մենք հենվում ենք մեր ուժեղ հատկանիշների վրա, ինչպիսիք են տեխնիկան, ֆուտբոլիստների արագությունը, եւ՝ հնարավորության դեպքում, գնդակի վերահսկումը: «Բորուսիան» չի փոխի իր մարտավարությունը եւ հենց առաջին րոպեներից առաջ կընթանա:

Մեզ բավական դիտարժան ֆուտբոլ է սպասվում: Այս զույգի հաղթողը հավանաբար կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստում կորոշի՝ մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ’
Հաջորդ հոդվածը‘Երևանում համերգներ կտա իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (տեսանյութ)’