‘Միրչա Լուչեսկու. Կոչ եմ անում Մխիթարյանին վերադառնալ’

1007

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Շախտյոր»-«Սպարտակ» խաղից հետո այսպես է պատասխանել Հենրիխ Մխիթարյանի մասին հարցին.

«Ես ավելին չգիտեմ, քան դուք: Չեմ էլ ուզում մեկնաբանել: Դա իր որոշումն է եւ ցանկությունը: Կարծում եմ՝ նա մեծ սխալ է թույլ տալիս: «Շախտյորը» ուժեղ ակումբ է, հետեւում ունի 50 հազար հանդիսական, ովքեր մեզ միշտ աջակցում են: Խաղալ թիմում, ով միշտ չեմպիոնության համար է պայքարում, գավաթի, Չեմպիոնների լիգայի… դա պետք է գնահատել: Ամբողջ թիմը օգնում էր նրան հայտնվել տուգանայինում եւ խփել այդքան գոլ:

Իմ ցանկությունն է, որ նա լավ մտածի: Ժամանակ դեռ կա: Չեմ ցանկանում, որ նա խաղա ավելի ցածր մակարդակով, ինչ անում էր մինչև «Շախտյոր» գալը: Հնարավոր է, այլ թիմում, այլ խաղային սխեմայով նրա ուժեղ կողմերը չեզոքանան: Կոչ եմ անում վերադառնալ թիմ: Ոչ մի բան տեղի չի ունեցել նրա եւ ղեկավարության, խաղացողների հետ: Բոլորը նրան օգնում էին, միգուցե ավելի շատ, քան մնացածին: Ես նրան հազվադեպ էի փոխում, օգնելով նրան դառնալ լավագույն ռմբարկու: Եթե նա հայտնվի թիմում, որ գերազանցում է «Շախտյորին», ես դա կհասկանամ: Ես նկատի ունեմ «Բավարիա», «Ռեալ», «Բարսելոնա», – Լուչեսկուի խոսքերն է մեջբերում «Ֆուտբոլ365»-ը:

Նախորդ հոդվածը‘Երկրորդ հեղափոխությունը Եգիպտոսում’
Հաջորդ հոդվածը‘Ճշտվում է Ճարտարապետների միության շենքում բռնկված հրդեհի վնասը’