‘Միրչա Լուչեսկու. «Կցանկանայի խաղադաշտում Մխիթարյանին տեսնել Տևեսի և Լյորենտեի հետ՝ նրանցից հետ խաղալիս»’

717

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն թուրինյան Tuttosport-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի մասին: Ներկայացնում ենք զրույցի այդ հատվածը:

— «Յուվենտուսը» հետաքրքրված է Ձեր նախկին սան Մխիթարյանի ծառայություններով, ով ներկայումս հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»:

— Ցավալի էր նրան բաց թողնելը, բայց մենք հիմա էլ լավ հարաբերությունների մեջ ենք: Չեմ զարմանա, եթե նրան տեսնեմ «Յուվենտուսում»:

— Ինչու՞:

— Նա այնպիսի տղա է, որը մտերմության կարիք ունի, իսկ Դորտմունդը նրան չափից մեծ ճնշման տակ դրեց: Կարծում եմ, որ նրա շրջափուլը «Բորուսիայում» ավարտված է: Կցանկանայի նրան խաղադաշտում տեսնել Տևեսի և Լյորենտեի հետ՝ նրանցից հետ խաղալիս:

— Որպես խաղարկող Մխիթարյա՞նն է լավ, թե՞ Սնայդերը:

— Մխիթարյանն ավելի արագ է և ավելի շատ է վազում, քան Սնայդերը: Նա ավելի ամբողջական ֆուտբոլիստ է, աչքի է ընկնում ստեղծագործ խաղով, լավ է վարվում գնդակի հետ և միշտ նպատակաուղղված է գործում: Նա պետք է ճիշտ միջավայր գտնի: Գերմանիայում նրան կասկածելով ընդունեցին, քանի որ նա հայ է»:

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկո. Բելառուսի երիտասարդությունը չպետք է թույլ տա արտասահմանից հրահրված բողոքի ցույցեր’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» չի ընդունել Մխիթարյանին վարձավճարով «Յուվենտուսին» տալու տարբերակը. Tuttosport-ը անդրադարձել է Մխիթարյանին’