‘Միրչա Լուչեսկու. Կցանկանայի, որ «Չելսին» փոշմաներ’

616

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում անգլիական «Չելսիի» հետ հանդիպման մասին:

«Միանգամից ասեմ, որ դիտարժանությունը ինչ քիչ է հետաքրքրում: Կարեւորը երեք միավորն է: «Շախտյորում» աշխատելու ընթացքում առաջին անգամ մենք խաղալու ենք Եվրոպայի գործող չեմպիոների դեմ: Դա մեզ համար եւ լրացուցիչ խթան է, եւ մեծ ուրախություն, եւ հաճույք:

Բայց մենք «Տոտենհեմ» չենք: Կարծում եմ, որ մենք Վիլաշ-Բոաշի թիմից խաղամակարդակով ավելի բարձր ենք:

«Չելսիի» պաշտպանությունում հզոր ֆուտբոլիստներ են, որոնք լավ են խաղում երկրորդ հարկում եւ ուժեղ են գնդակի համար պայքարում: Բայց նրանք էլ ունեն թույլ կողմեր: Նրանք խոշորամարմին են, այդ իսկ պատճառով այնքան էլ ճկուն չեն, պաշտպանությունից դուրս գալիս դանդաղկոտ են:

Լոնդոնցիները շատ են փոխվել: Նախորդ տարի նրանք այնքան էլ դիտարժան ֆուտբոլ չէին խաղում: Ավելի շատ պաշտպանվում էին՝ հույսը դնելով Դրոգբայի ինչ-որ հրաշք գոլի վրա: Այժմ փոխվել է «Չելսիի» հոգեբանությունը եւ վաղը մենք նրանցից հարձակողական ֆուտբոլ ենք սպասում:  

Ինչ վերաբերում է Վիլիանին, որին «Չելսին» շատ էր ցանկանում ձեռք բերել, ապա այժմ նա շատ հեռու է լոնդոնյան ակումբից: Նրանք չկատարեցին մեր պահանջները, այնպես չարեցին, որ Վիլիանին տված իմ խոստումները իրականանան: Մեզ առաջարկում էին նույն գումարը, որով մենք էինք խաղացողին գնել: Շատ կցանկանայի, որ վաղը Վիլիանը «Չելսիի» ցույց տար, որ արժանի է այդ թիմին, եւ լոնդոնցիները ափսոսային իրենց որոշման համար»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում Football.ua-ն:

Նշենք, որ «Շախտյոր» — «Չելսի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին՝ Դոնեցկում:

Նախորդ հոդվածը‘Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ ‘
Հաջորդ հոդվածը‘Խաչատուր Քոքոբելյան. Րաֆֆի Հովհաննիսյանի սատարումը կախված է նախընտրական ծրագրից ‘