‘
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է այն մասին, թե որտեղից են անընդհատ լուրեր տարածվում իր՝ այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ, հայտնում է «Սպորտ էքսպրեսը»:
-Կհամարձակվեմ անհամեստ կարծիք հայտնել. դրանք կապված են «Շախտյորում» տեղի ունեցած փոփոխությունների հետ, որին ձեր խոնարհ ծառան, ճակատագրի բերմամբ, իր մասնակցությունն է ունեցել: Թիմն աճել է այս տարիների ընթացքում: Մեր ֆուտբոլիստների տրանսֆերները գնվում են մեծ գումարների դիմաց, մենք շատ լավ ենք վաստակել ՈւԵՖԱ-ից՝ եվրագավաթներում և ուշադրություն ենք գրավել բարձր մակարդակով խաղ ցուցադրելու արդյունքում:
Այդ պատճառով էլ մենք\’ ֆուտբոլիստներն ու մարզիչը, սկսել ենք հետաքրքրել այլ ակումբների: Սակայն, պետք է նշեմ, որ ես ոչ մեկին ոչինչ չեմ պատասխանել: Հեշտ չէ, երբ լրագրողներն անընդհատ ճնշում են, բայց ես հասկանում եմ, որ սա հայտնի լինելու մյուս կողմն է: Կրկնում եմ. այժմ ես «Շախտյորի» մարզիչն եմ, ով առավոտյան արթնանում և երեկոյան քնում է միայն մեկ մտքով՝ հաղթել Ուկրաինայի առաջնությունը և նվաճել Գավաթը: Այլ ասելիք չունեմ:
-Դուք երբևէ եղե՞լ եք նման իրավիճակում, երբ երեք ամսվանից ավելի հեռուն նայելու հնարավորություն չեք ունեցել:
-Բազմիցս: Դրա համար էլ իմաստ չեմ տեսնում այս պահին էլ որևէ բան քննարկել: Իմաստ կլինի այն ժամանակ, երբ «Շախտյորի» նախագահը հարկ կհամարի խոսել այդ մասին: Ես այստեղ եմ և պատրաստ եմ երկխոսության:
Armsport.am
‘