‘
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատմել է թիմի նախկին կիսապաշտպան, ներկայումս «Անժիում» հանդես եկող Վիլիանի հետ նորից աշխատելու պատրաստակամության մասին:
«Ես Վիլիանին օգնել եմ այնպես, ինչպես, թերեւս ոչ մի այլ ֆուտբոլիստի: նա ինձ հետ միասին նույնիսկ սովորել է խաղադաշտ մտնել: Առաջին հանդիպումներում նա 15-20 րոպե էր խաղում եւ չափազանց շատ էր սխալվում:
Նա գործնականում մեզ չէր օգնում, գոլ չէր խփում, գոլային փոխանցումներ չէր կատարում: Բայց ես համբերում էի ու վստահում նրան: Հանուն նրա ես նույնիսկ խաղաոճ փոխեցի. ցանկանում էի նրա համար օպտիմալ տեղ գտնել:
Ես Վիլիանին խորհուրդ տվեցի երկար մտածել մինչեւ «Անժի» տեղափոխվելը: Հավանաբար իրեն շրջապատող մարդկանց ազդեցության տակ էր: Սակայն ես նրան այնքան եմ հարգում, որ միշտ սպասում եմ նրա վերադարձին: Ես նրան ետ կընդունեի»,- ասել է Լուչեսկուն:
Հիշեցնենք, որ Վիլիանը 35 միլիոն եվրոյի դիմաց «Անժի» տեղափոխվեց 2013թ. ձմռանը:
‘