‘
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է «Նապոլիի» հետաքրքրությունը թիմի կիսապաշտպան Ֆենրանդինյոյի նկատմամբ:
«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել Ֆերնանդի՞նյոյին: Դա հիանալի խաղացող է, մեծ կսապաշտպան, սակայն նրա պայմանագրում նշված է փոխհատուցման գինը՝ 50 միլիոն եվրո: Չեմ կարծում, որ «Նապոլին» պատրաստ է նման գումար վճարել:
Դա վկայում է այն մասին, թե որքան բարձր է գնահատում բրազիլացուն «Շախտյորի» նախագահը: Նա չի ցանկանում վաճառել Ֆերնանդինյոյին: Այդ ֆուտբոլիստը շատերին է հետաքրքրում, սակայն քչերը կարող են իրենց նման ձեռքբերում կատարել»,- ասել է Լուչեսկուն:
Նշենք, որ Ֆերնանդինյոյի պայմանագիրը «Շախտյորի» հետ գործում է մինչեւ 2016թ. ամառը:
‘