‘Միքայել Լաուդրուպ. Ես միայն մեկ Վիլյայի եմ սպասում’

572

«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքաել Լաուդրուպը հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան չի տեղափոխվի իրենց ակումբ:

«Ես գիտեմ այն խոսակցությունների մասին, ըստ որոնց Վիլյան կարող է մեր մոտ տեղափոխվել: Սակայն միակ Վիլյան, որին մենք սպասում ենք, դա՝ «Ասթոն Վիլլան» է (անգլերեն լեզվով խաղացողի եւ ակումբի անվանումը նույնն է,- խմբ.):

Դավիդը ֆանտաստիկ խաղացող է, բայց ցավոք, չեմ կարծում, որ նա կգա «Սուոնսի: Կարծում եմ, որր Դավիդը կմնա «Բարսելոնայում»,- Լաուդրուպի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Արցախի ղեկավարությունը հանդիպել է գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ը ընդունում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը ‘