‘Միքայել Մելքումյան. Իշխանության քաղաքական բովանդակությունը այլեւս իր վստահության ռեսուրսը կորցրել է (տեսանյութ)’

735

ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա սկզբում շեշտեց, որայս հարցը տնտեսական հարց չէ, սա քաղաքական հարց է: Նա նկատեց նաեւ, որ քննարկվում է հետաձգման հարցը, այլ ոչ թե բովանդակությունը, ուստի տեղին է հասկանալ, թե ո՞րն է հետաձգման պատճառը, եւ պետք է քննարկել՝ ինչո՞ւ մեր մարտունակ հարկային համակարգը մեկ տարվա ընթացքում չի կարողանում արդյունավետ վարչարարություն իրականցնել:
Այնուհետեւ նա նկատեց, որ առեւտրաշրջանառությունը ունի ամենամեծ ՀՆԱ-ի տեսակարար կշիռը՝ 24 տոկոս:
«Սա ամենամեծ ոլորտն է՝ ՀՆԱ-ի կշռում, բայց նաեւ ստվերայիններից է ամենամեծը: Մեր խնդիրն է՝ ֆիքսել շրջանառությունը: Դրա համար ստեղծել էինք ՀԴՄ-ներ, իսկ դուք ասում եք՝ բերեք 60 հազար հարկային նոր աշխատակից ընդունենք, որ ՀԴՄ-ի կողքին կանգնեն: Բա դա լուծո՞ւմ է»,- ասաց Մելքումյանը:
Միքայել Մելքումյանը հայտարարեց նաեւ, որ շրջանառության այս հարցը ընդամենը ֆրագմենտ է: «Մենք պետք է ունենայինք լուրջ հակաճգնաժամային ծրագիր»:
«Ցանկացած բարի նպատակներով բարեփոխում, որ այս իշխանությունը ուզում է անի, չի ծառայում իր նպատակին, որովհետեւ իշխանության քաղաքական բովանդակությունը այլեւս իր վստահության ռեսուրսը կորցրել է»,- հայտարարեց Մելքումյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Նախորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին’
Հաջորդ հոդվածը‘Ս. Դեմիրճյան. Կոռումպացված իշխանությամբ անհնար է հաղթահարել առկա ճգնաժամը (տեսանյութ)’