‘Միքայել Մինասյանը նշանակվել է Վատիկանում ՀՀ դեսպան ‘

1442

Սերժ Սարգսյանը քիչ առաջ հրամանագիր է ստորագրել, որով իր փեսա Միքայել Մինասյանին նշանակել է Վատիկանում ՀՀ դեսպան: Մեկ այլ հրամանագրով Վատիկանում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը (նստավայրը Փարիզ) ազատվել է Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնից: Նշենք, որ Չիտեչյանը Վատիկանում ՀՀ դեսպանն էր համատեղության կարգով, վերջինս Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն է: Նշենք, որ Վատիկանում Հայաստանի դեսպանատուն հիմնելու որոշումը Սերժ Սարգսյանը ստորագրել է փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը: 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում ուժի մեջ է թողնվել ֆուտբոլի 21 ֆանատների մահապատժի վճիռը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ 13 քաղաքացիներ դեռ Հռոմի օդանավակայանում են ‘