‘Մի կով էլ դու ես. Օգտատերերի կարծիքները «Կովերի գլխաքանակի մասին» ելույթի վերաբերյալ՝ ՀՀԿ համագումարի ժամանակ (տեսանյութ)’

1195

Ինչպես գիտենք, դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀԿ արտահերթ համագումարը, որի ընթացքում առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ առաջիկա նախագահական ընտրություններում: Համագումարում հնչել են ՀՀԿ տարածքային կառույցների տարբեր անդամների ելույթներ: Մասնավորապես, YouTube-ում տեղադրվել է «Հատված ելույթից-կովերի գլխաքանակի մասին» անվանմամբ տեսագրությունը, որն արժանացել է միմիայն բացասական մեկնաբանությունների: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ առանց խմբագրման:

Միքայել Թորոսյան

 

Որ էդքան կովեր եք բուծել, ինչու՞ էիք զինվորների վրա սատկած գոմեշի միս նաղդում, ա՛յ Հանրապետականներ:

Խաչատուր Խաչատրյան

сборище умственно отсталых…

Արսեն Օհանյան

Մի կով էլ դու ես

Արեգ7375 

Էս դմակավորն ո՞վ էր, տեսնես ինչքա՞ն բուրդ է տվել:

Խաչո NY

Ոչինչ, ժողովուրդ ջան, չմտածեք: Սրանց նման կենդանիներին շատ չի մնացել, աղբը միշտ էլ շպրտվում է աղբաման: Ավարտելով խոսքս՝ կցանկանայի հաճույքով թքել այս քաղաքականությունը վարող 2431 հոգու երեսին:

Խաչո NY

Այ ես ձեր պտուղը չորացնեմ, այ կենդանիներ, չեք հասկացել, որ ձեր նման ոչ եղջերավոր անասուններն են շատացել, այ լիրբ, մենք էլ հավատում ենք ու համոզված ենք, որ ձեր կուսակցությունը ձեռք է բերել մի հիանալի կաշի, որը որ անգամ եզները չունեն, շնորհակալություն ելույթի համար, այ լրբուշկա:

Երևան54

Միայն դահլիճում նստող պաշտոնյաների կյանքն է գերազանց, իսկ ժողովրդի 70 տոկոսին հասցրել են նրան, որ կյանքի դժվարություններից բռնեն արտագաղթի ճամփան: Մի օրինակը Հանրապետության Հրապարակն է, ամեն շաբաթ տարբեր խնդիրներով Հայաստանի քաղաքացիներն իրենց իրավունքների համար բողոքում են, և բոլորն էլ արհամարհվում են, ոչ մի պաշտոնյա դուրս չի գալիս ու ասում, թե ինչով կարող ենք օգնել ձեզ: Իսկ բնակիչները հուսահատված ամեն շաբաթ շարունակում են իրենց բողոքը:

Երևան54

Վերնախավ, որը լավ է ապրում, կարևորը իրենց կյանքն է, որ լավ լինի, այսքան տարիներ ով է մտածել, որ ժողովրդի կյանքի կենսամակարդակը բարձրացնի, ով է մտածում աշխատատեղ բացի, որ աղքատությունը վերանա, ինչ է մտածում արտագաղթը փոխարինի ներգաղթով: Այսպիսի դանդաղ առաջընթացով առաջ չի գնում, մի կողմից էլ դատարկվում են գյուղեր, մարզեր:

Նախորդ հոդվածը‘Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկը՝ Բժշկական համալսարանի նոր ռեկտոր ‘
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի տրանսֆերային արժեքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով. Sportbox.ru’