‘
«Հրապարակ»-ն անդրադարձել է գերեվարված և Ադրբեջանում սպանված Կարեն Պետրոսյանի թեմային: «Ֆրանսիան ցնցված է ՀՀ քաղաքացու մահվան լուրից: Ֆրանսիական կողմը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Կ.Պետրոսյանի դիակի հանձնումը հայկական կողմին և մահվան հանգամանքները պարզելու համար հետաքննություն անցկացնել»,- գրում է թերթը եւ հավելում, որ բացի Ֆրանսիայից, նման հայտարարությամբ հանդես են եկել նաև տարբեր երկրների արտգործնախարարներ:
Հիշեցնենք, որ խոսքը օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հաջորդ օրը, ըստ ադրբեջանցիների առաջ քաշած վարկածի՝ հանկարծամահ եղած Կարեն Պետրոսյանի մասին է, որի դին դեռ Ադրբեջանում է:
Կ.Պետրոսյանի դին արտահանձնելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: Իսկ Կարմիր խաչի գրասենյակից թերթին տեղեկացրել են, որ այս պահին որևէ նորություն չկա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
‘