‘Մի փորձեք ճնշումների միջոցով սթափեցնել Լֆիկի կողմնակիցներին. ճնշումների գործում լֆիկներից ու սերժիկներից ուժեղը չկա ‘

1310

Արեգ Գևորգյանը  Facebook-ում գրում է.

«Մի փորձեք ճնշումների միջոցով սթափեցնել Լֆիկի կողմնակիցներին: Ճնշումների գործում լֆիկներից ու սերժիկներից ուժեղը չկա:

Ցավալի է հետևել Փակ շուկայի շուրջ ընթացող իրադարձություններին:

Ֆեյսբուքում արդարացիորեն քննադատության առաջնային թիրախ են դարձել այն մարդիկ, ովքեր ներկայանում են իբրև շուկայի ներկայիս տեսքի պահպանման կողմնակիցներ: 

Սակայն, միևնույն ժամանակ, պետք է գիտակցել, որ Հայաստանում ձևավորված խուլիգանական, գողական բարքերով առաջնորդվող իշխանությունը և դրա հետևանքով հաստատված ծանրագույն սոցիալական իրավիճակը անխուսափելի են դարձնում վաճառվողների, ստրկությամբ իրենց գոյատևումը պահպանողների առկայությունը երկրում: Չի կարելի բոլորից պահանջել հերոսություններ: Իսկ նման իրավիճակում ռեժիմից սնվողի համար դրան դիմադրելը հերոսություն է: Հասարկությունը չի կարող լինել սպարտացիների զորաբանակ, այն, իհարկե, ունի իր բազմաթիվ թույլ օղակները, որոնք չեն կարող դիմադրել իշխանական բռնաճնշումներին` ֆիզիկական բռնության ենթարկվելուն, բանտարկվելուն կամ գործից ազատվելուն: 

Լֆիկը այսօր զբաղված է պարզ ինքնապաշտպանությամբ, նա ստեղծել է բուֆերային գոտի, որ հարվածները ուղղվեն ոչ թե իր, այլ իբր իրեն աջակցողների ուղղությամբ: Իսկ աջակցողների առկայությունը թանկ հաճույք է: Եթե նման իրավիճակում ռեժիմի ներկայացուցչի կամ ապօրինի շինարարության դեմ պայքարը շարունակվի, ապա ինչ-որ ժամանակ անց, աջակիցների բանակի վրա ծախսելով հսկայական ռեսուրսներ՝ ռեժիմը կհրաժարվի նման թանկ մեթոդներից, իսկ աջակիցների բանակը` ազատված ճնշումներից, ֆինասնական սնուցման աղբյուրից, բայց ականատեսը լինելով իր շեֆի նահանջին՝ կա՛մ կհրաժարվի հետագայում իր գլուխը թույլ շեֆի համար ցավի տակ դնելուց, կա՛մ ընդհանրապես կհամալրի ռեժիմին դիմադրողների շարքերը: Վերջինը, իհարկե, կախված է քաղաքացիական ակտիվիստների հետևողական բացատրական աշխատանքներից:

Հետևաբար` միակ տրամաբանական և արդյունավետ ճանապարհը ոչ թե վտանգավոր քաղաքացիական բախումների գնալն է, այլ սկզբնական թիրախի համբերատար ռմբակոծումը»:

Նախորդ հոդվածը‘Յոահիմ Վացկեն՝ Մխիթարյանին. Այժմ դու գիտես, թե ինչու քեզ համար նման գումար վճարեցինք’
Հաջորդ հոդվածը‘Սյունիք. Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ’