Փարիզում Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ ներկայացնող պատվիրակները երկուշաբթի դեմարշ են արել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ վերջերս արած հայտարարության կապակցությամբ՝ եվրոպական անվտանգության նոր կառույցում Ռուսաստանի համար անվտանգության երաշիքների վերաբերյալ, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին` տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Լրատվական գործակալության զրուցակիցների խոսքով՝ Չեխիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի և Էստոնիայի ներկայացուցիչները գրավոր դեմարշը ֆրանսիական ԱԳՆ-ում մայրցամաքային Եվրոպայի տնօրինությանն են ներկայացրել երկուշաբթի։ Փաստաթղթում քննադատության է ենթարկվում եվրոպական անվտանգության հարցերով Ռուսաստանի հետ բանակցությունների գաղափարը, քանի որ Մոսկվան ցույց է տվել, որ իր նպատակն այդ երկխոսությունում Եվրոպայի պառակտումն ու թուլացումն է։
Դեկտեմբերի 5-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել չշտապել Ռուսաստանի անվտանգության երաշխիքները քննարկելու հարցում և հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում, առաջին հերթին, քննարկել անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար։
Փոխանցում է tass.ru-ն։