‘
Քիչ առաջ ավարտվել է ԱԺ ոչ իշխանական Քառյակի ներկայացուցիչների հանդիպումը, որի ավարտից հետո ընդունող կողմի՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին ասաց, որ սեպտեմբերի 30-ին կներկայացվի Քառյակի ներկայացրած 12 պահանջ-կետերի կատարման շուրջ միասնական դիրքորոշումը: Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 17-ին կկայանա Քառյակի հերթական հանդիպումը, որից հետո կհայտարարվի միասնական հանրահավաքի օրը: Նա նաեւ նշեց, որ ուժի մեջ է նաեւ համատեղ մարզային այցելություններ կատարելու որոշումը, եւ ինչպես այդ հարցի, այնպես էլ՝ հանրահավաքի հետ կապված բոլոր մանրամասները կներկայացվեն սեպտեմբերի 17-ին կայանալիք հանդիպումցի հետո:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ սեպտեմբերի վերջին՝ վերջնական դիրքորոշման արտահայտման ժամանակ դրվի նաեւ իշխանափոխության պահանջ, Հակոբյանը պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում:
Ռուբիկ Հակոբյանը նաեւ նշեց, որ չկա որեւէ հարց, որը կարող է պառակտել Քառյակը:
‘