‘Մի 10 հազար էլ Հովիկ Աբրահամյանի կողմից’

1448

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է Հովիկ Աբրահամյանը: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կառավարությունը որոշել է Հայրենական մեծ պատերազմի 1100 վետերանների ամենամսյա պատվովճարի չափը ս.թ. մայիսի 1-ից 25 հազար դրամից բարձրացնել 50 հազար դրամի: 
Կառավարության պաշտոնական կայքի լրահոսում սպիտակի վրա սեւով գրված է, որ որոշման նախագծով նախատեսված էր պատվովճարի չափը սահմանել 40 հազար դրամ: Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է 70-ամյա հոբելյանի նախաշեմին, հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների ծառայությունը երկրին, ամենամսյա պատվովճարը կրկնապատկել, հասցնել 50 հազար դրամի: Առաջարկն ընդունվել է առանց առարկության:

Նախորդ հոդվածը‘A320 ինքնաթիռի վթարի առեղծվածը. «New York Times»’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ռազմակայանին Գյումրիում կտրամադրվեն տարածքներ’