‘ՄԻ-5-ը ճանաչվել է լավագույն գործատուն գեյերի համար’

992

ԼԳՏԲ հանրության շահերի պաշտպանությամբ զբաղվող Stonewall կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներով՝ բրիտանական ՄԻ-5 հակահետախուզական ծառայությունը ճանաչվել է գեյերի նկատմամբ երկրում ամենաբարյացակամ գործատուն:

Հետազոտության շրջանակներում մոտավորապես 400 կազմակերպությունների առնվազն 60 հազար աշխատակիցներ պատասխանել են կարիերայի զարգացմանը, գործընկերների հետ փոխհարաբերություններին և աշխատանքի վրա ազդող այլ գործոնների վերաբերող հարցերին:

«Բազմազանությունը կենսականորեն անհրաժեշտ է ՄԻ-5-ին, և ոչ միայն այն պատճառով, որ մենք իրոք ներկայացնում ենք այն համայնքները, ի շահ որոնց աշխատում ենք, այլև նրա համար, որ մենք օգտագործում ենք տաղանդավոր մարդկանց հմտությունները՝ անկախ այն բանից, թե ովքեր են նրանք»,- հայտարարել է ՄԻ-5-ի ղեկավար Էնդրյու Փարքերը:

Վարկանիշի երկրորդ տեղում Lloyds բանկն է, երրորդում՝ Ուելսի Ազգային ասամբլեան:

Մինչև 1990-ական թթ. գեյերին ՄԻ-5-ում աշխատանքի չէին ընդունում, քանի որ համարվում էր, որ նրանք շանտաժի տեսակետից խոցելի են: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել’