‘
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի մասին, ինչպես նաև վերջինիս համեմատել է նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:
«Էմերին և Վենգերն իրարից այնքան էլ չեն տարբերվում, բայց նրանց խաղային փիլիսոփայության մեջ տարբերություն կա: Էմերին փորձում է շարունակել Վենգերի փիլիսոփայությունը, սակայն միևնույն ժամանակ ինչ-որ նոր բան ավելացնել: Նա լավ գիտի, որ կարող է թիմի հարձակման և պաշտպանության գծերում հավասարակշռություն հաստատել:
Դա այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն կարծում եմ՝ նա ամեն ինչ ճիշտ է անում: Ֆուտբոլիստները պետք է ընդունեն Էմերիի նորամուծությունները: Մենք չենք ցանկանում խաղալ այնպես, ինչպես Վենգերի օրոք էինք խաղում:»,- հայ կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
‘