‘Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ մայիս ամսվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)’

1498

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը քվեարկություն էր կազմակերպել երկրպագուների շրջանում՝ պարզելու համար մայիս ամսվա ընթացքում թիմի խփած լավագույն գոլը: 

Ըստ արդյունքների՝ լավագույնի կոչմանն է արժանացել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչում «Այաքս»-ի դարպասը խփած գնդակը՝ հավաքելով ձայների 64%-ը: 

Հատկանշական է, որ 2016/17 մրցաշրջանում Մխիթարյանը 5-րդ անգամ է հաղթում «ամսվա լավագույն գոլ» անվանակարգում: Նախորդ դեպքերում հայ կիսապաշտպանի խփած գոլերը լավագույնն էին ճանաչվել դեկտեմբեր, հունվար, փետրվար և ապրիլ ամիսներին:

Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանի՝ «կարիճ» հարվածով խփած գնդակը ճանաչվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 2016/17 մրցաշրջանի լավագույն գոլ:

Նախորդ հոդվածը‘Ռայոլա. Դորտմունդի «Բորուսիա»-ն ու «Մարսել»-ը հետաքրքրված են Բալոտելիի ծառայություններով’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը խոստովանել է, թե անգլիական որ ակումբներն են ցանկացել ձեռք բերել իր տրանսֆերը’