Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմայի» լավագույն խաղացողի մրցանակի չորս հավակնորդների թվում ապրիլին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մրցանակին հավակնում են նաեւ Կրիս Սմոլինգը, Նիկոլա Զալեւսկին եւ Նիկոլո Ձանյոլոն։
Քվեարկությունն անցկացվում է հռոմեական ակումբի կայքում։