‘Մխիթարյանը՝ օգոստոս ամսվա ԱՊՀ լավագույն խաղացող’

764

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սպորտ Էքսպրես» թերթի անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է ԱՊՀ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը 2012 թվականին արդեն երրորդ անգամ ճանաչվեց ԱՊՀ՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Մինչ այդ նա դարձել էր նաեւ մայիս եւ հուլիս ամիսների լավագույն խաղացող: Տարվա վերջում, հավաքած միավորների քանակով «Սպորտ Էքսպրեսը» կորոշի ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստին:

Օգոստոս ամսվա հարցման արդյունքներից հետո, Հենրիխ Մխիթարյանը ընդհանուր հաշվարկում արդեն 206 միավոր է հավաքել եւ ընդամենը մեկ միավոր է զիջում առաջատարին՝ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովին: Թերեւս հենց այս երկու խաղացողներից մեկն էլ կճանաչվի ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ, քանի որ մնացած թեկնածուները զգալիորեն ետ են մնում:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ խորհրդարանականները միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի ֆաշիստական վարքագծի վրա’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարին’