‘Մխիթարյանը «դոնեցկյան» դերբիում դարձավ դուբլի հեղինակ’

597

Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրում տեղի ունեցավ դոնեցկյան դերբին` «Մետալուրգ» — «Շախտյոր»: Առաջնության միանձնյա առաջատար «Շախտյորը» խնդիրներ չունեցավ այս խաղում եւ հեշտությամբ հաղթեց 4:0 հաշվով:

«Հանքափորների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը` 23-րդ եւ 37-րդ րոպեներին, եւ իր ռմբարկուական ցուցանիշը դարձրեց 16 գոլ:

Նշենք, որ հանդիպումը բավական «հայկական» ստացվեց, քանի որ նրան մասնակցեցին Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստ` «Շախտյորի» կազմում Հենրիխ Մխիթարյանը, իսկ Արտակ Եդիգարյանը, Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը` «Մետալուրգի» կազմում:

Այս հաղթանակից հետո «Շախտյորը» ունի 45 միավոր եւ 14 միավորով գերազանցում է Կիեւի «Դինամոյին» ու «Դնեպրին»:

Ուկրաինայի առաջնություն. 15-րդ տուր

«Մետալուրգ»  Դոնեցկ — «Շախտյոր»` 0:4

Էդուարդո` 10, Մխիթարյան` 23, 37, Տեյշեյրա` 90

.

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը դիտել է Արա Գյուլերի ցուցահանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում’