‘Մխիթարյանը երկրորդ ամենաբարձր գնահատականով՝ խորհրդանշական հավաքականում’

3180

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրորդ ամենաբարձր գնահատականով ընդգրկվել է Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում Whoscored-ի վարկածով: Հիշեցնենք, որ առաջին երեք հանդիպումներում Մխիթարյանը կատարել է 5 գոլային փոխանցում:

Դարպասապահ. Լյոսլ («Հադերսֆիլդ»):

Պաշտպաններ. Շինդլեր («Հադերսֆիլդ»), Բլինդ, Վալենսիա (երկուսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ), Հեգազի («Վեստ Բրոմվիչ»):

Կիսապաշտպաններ. Պոգբա, Մխիթարյան (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ), Մարկոս Ալոնսո («Չելսի»), Օքսլեյդ-Չեմբերլեն («Արսենալ»):

Հարձակվողներ. Մունյե («Հադերսֆիլդ»), Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ»):

Նախորդ հոդվածը‘Նաիրիտ գործարանում հրդեհի օջախները սպառված են. ԱԻՆ’
Հաջորդ հոդվածը‘US Open-ը մեկնարկեց. Շարապովան հաղթել է աշխարհի 2-րդ ռակետին, Ֆերերը պարտվել է (տեսանյութ)’