‘Մխիթարյանը երրորդ անգամ ճանաչվեց ամսվա լավագույն ֆուտբոլիստ’

730

Ուկրաինայի առաջնության «Շախտյոր» — «Դնեպր» հանդիպումից հետո (2:1) «Շախտյորի» կայքը անցկացրել է սեպտեմբեր ամսվա՝ ակումբի լավագույն ֆուտբոլիստի հարցումը եւ այսօր հրապարակել արդյունքները:

Հարցման արդյունքներով սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի օգտին իրենց ձայնը տվել են քվեարկածների բացարձակ մեծամասնությունը՝ 71,66%-ը:  Երկրորդը ճանաչված պաշտպան եւ թիմի ավագ Դարիո Սրնան ստացել է 10,83%-ը: Երրորդը Ալեքսանդր Կուչերն է՝ 5,93%:

Այս մրցաշրջանում Մխիթարյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման պայքարում ընդհանրապես մրցակցությունից դուրս է: Նա լավագույնն էր ճանաչվել նաեւ հուլիս եւ օգոստոս ամիսներին: Այսինքն, նա եռակի հաղթող է, հայտնում է «Շախտյորի» մամլո ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Մերժվեց ՀԱԿ-ի հերթական օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում 17:00-ի դրությամբ խորհրդարանի ընտրությանը մասնակցել է ընտրողների 54%-ը ‘