‘Մխիթարյանը Երևանում է, իսկ Շախտյորի տնօրենը սպառնում է պատժել ֆուտբոլիստին (լուսանկար)’

1067

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլն» ու Դորտմունդի «Բորուսիան», հանգստանում է Երևանում: Հուլիսի 2-ին Հյուսիսային պողոտայում արված լուսանկարում նա պատկերված է ՖԻԴԵ-ի վարկանշային սանդղակում երկրորդ տեղն զբաղեցնող Լևոն Արոնյանի և Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանի հետ:

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը Football.ua-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հարցին և հայտարարել, որ եթե Մխիթարյանը վերադառնա «Շախտյոր», ապա անպայման կպատժվի: « Նա չի հայտնվել հավաքներին և պայմանագրում նշված են պատժաչափեր: Այնպես որ, դա մեզ համար խնդիր չէ»,-հայտարարել էր Պալկինը:

Նախորդ հոդվածը‘Ֆիննախ. 2014-ի հունվարից նվազագույն աշխատավարձը կաճի եւս 5 հազար դրամով’
Հաջորդ հոդվածը‘Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմու՞մ է ներկայացրել ‘