‘Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից’

1206

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից, որը տրամադրվում է միայն բարձրաստիճան պաշտոնյաներին և պատգամավորներին՝ այն էլ վարչապետի որոշմամբ: Այս մասին տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:

Նշենք, որ այս տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է Ազգային Ժողովի պատգամավոր Սարմել Ֆարմանյանը: Ի դեպ, հենց նա է եղել Մխիթարյանին դիվանագիտական անձնագիր շնորհելու գաղափարի հեղինակը:

Նախորդ հոդվածը‘Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Հունաստանին’
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է զոհվել’