‘Մխիթարյանը լավագույն արդյունքն ունի Եվրոպայի Լիգայում ‘

1616

«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Միլան»-ի դեմ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի 15-րդ րոպեին:

Opta-ն հայտնում է, որ 2015/16 մրցաշրջանից սկսած Մխիթարյանը Եվրոպա Լիգայում մասնակցություն է ունեցել 15 գոլի՝ 9 գոլ և 6 գոլային փոխանցում: Սա մրցաշարի լավագույն արդյունքն է այդ ժամանակահատվածի համար:

Նշենք, որ առաջին խաղակեսից հետո «զինագործներ»-ը 2:0 հաշվով հաղթում են: Վենգերի թիմի կազմում 2-րդ գոլը խփել է Աարոն Ռեմսին:

Նախորդ հոդվածը‘ԵԼ. «Միլան» — «Արսենալ»՝ 0:2. Մխիթարյանի գոլը «զինագործներ»-ի հաղթանակի սկիզբը դրեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ֆիորենտինա»-ի երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին Դավիդե Աստորիին (տեսանյութ)’