‘Մխիթարյանը կարող է զրկվել աշխատավարձի 50-ից 90 տոկոսից, եթե վերադառնա «Շախտյոր»’

1307

2012/13 մրցաշրջանի Ուկրաինայի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ իր թիմ,- երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

Totalfootball.am-ը՝ հղում անելով Hotsport.ua-ին գրում է, որ եթե հավատանք բրազիլական UOL Esporte հանդեսին, որը դեռևս 2013-ի հունվարին հրապարակել էր «գաղտնի փաստաթուղթ», որը պատմում էր «Շախտյորում» տուգանքների համակարգի մասին: Դրանից կարելի է եզրակացնել, որ Հենրիխ Մխիթարյանին սպառնում է 50-ից 90 տոկոս տուգանք:

Հենրիխ Մխիթարյանի դեպքը համընկանում է «Ուշացում ուսումնամարզական հավաքից» ձևակերպմանը: Հանգստից և ազգային հավաքականներից հետո հավաքից ուշանալը պատժվում է ամսական աշխատավարձի 50 տոկոսի պահմամբ: Իրավիճակի կրկնման դեպքում ֆուտբոլիստը զրկվում է աշխատվարձի 90 տոկոսից: Եթե ֆուտբոլիստը չի զգուշացնում թիմին մարզումից բացակայելու մասին, զրկվում է աշխատավարձի 20 տոկոսից: Միջադեպի կրկնման դեպքում ֆուտբոլիստն ակումբին է տալիս ամսական աշխատավարձի 40 տոկոսը: Փաստաթղթում չի ասվում, թե ինչպես են ֆուտբոլիստին պատժում, որը բացակայում է երկար ժամանակով: Իսկ հայտնի է, որ Հենրիխ Մխիթարյանը պետք է թիմին միանար դեռև հունիսի 23-ին: Ստացվում է, որ Մխիթարյանը բաց է թողել արդեն ութ օրացույցային օր:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, հավաքներից Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառը կարող է լինել ոչ միայն Դորտմունդի «Բորուսիայի» հետ բանակցությունների փաստը, այլև ֆուտբոլիստի դժգոհությունն իր աշխատավարձից: Ինչպես հայտնում է աղբյուրը, ներկայումս Մխիթարյանի տարեկան աշխատավարձը կազմում է մեկ միլիոն եվրո, ինչը համապատասխանում է Ալան Պատրիկի աշխատավարձին և կիսով չափ քիչ է Յարոսլավ Ռակիցկիի և Դարիո Սրնայի եկամուտներից: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Տրայան Հրիսթեային ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Ինչո՞ւ վարչապետը մինչև հիմա Կիպրոսում դատախազ աշխատելու հայտ չի ներկայացրել’