‘Մխիթարյանը նորից ճանաչվեց հետխորհրդային տարածքում ամսվա լավագույն ֆուտբոլիստ’

731

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը rուսական Спорт Экспресс-ի անցկացրած հարցման արդյունքում երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստ: Ընդ որում, վերջին 5 ամիսներին ընթացքում Մխիթարյանը 4 անգամ է ճանաչվել լավագույնը, ինչը յուրատեսակ ռեկորդ է:

Մխիթարյանը քվեարկության արդյունքներով վաստակել է 41 միավոր եւ 2 միավորով գերազանցել Ուկրաինայի հավաքականի եւ «Դնեպրի» կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկային:

Նշենք, որ մեր հավաքականի մեկ այլ խաղացող` «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 5-րդ տեղում է` 33 միավոր:

Ընդհանուր հաշվարկում Հենրիխ Մխիթարյանը զգալիորեն առաջ պոկվեց իր հիմնական մրցակցից` «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովից եւ այժմ 247 միավորով վստահորեն գլխավորում է ցուցակը: Ալեքսանդր Կերժակովը երկրորդն է՝ 207 միավոր: Մնացած խաղացողները զգալիորեն ետ են մնում:

Նախորդ հոդվածը‘Թուրքագետ. 2015 թվականին Թուրքիայի կողմից մեծ սադրանք է սպասվում ‘
Հաջորդ հոդվածը‘«Սերժ Սարգսյանը» մի բան է, «Հայաստանն»` այլ բան ‘