‘Մխիթարյանը` «Շախտյորի» նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող’

619

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Դոնեցկի «Շախտյորի»`նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Հենրիխը լավագույնն է ճանաչվել ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում` ստանալով քվեարկության մասնակիցների ձայների 40.14 տոկոսը: Երկրորդը  Ֆերնանդինյոն 29.16 տոկոս: Լավագույն եռյակը եզրափակել է Վիլիանը՝ 21.10 տոկոս:

«Շախտյորի» մեկ այլ հարցման արդյունքում Ուկրաինայի առաջնությունում «Կրիվբասի» դարպասը խփած` Մխիթարյանի գոլը նոյեմբեր ամսին ճանաչվել է երկրորդը: Իսկ լավագույնը ճանաչվել է Վիլիանի գոլը Չեմպիոնների լիգայում խմբային մրցաշարում դանիական «Նորդշելանդի» հետ խաղի ժամանակ, որը ստացել է քվեարկածների ձայների 33,41 տոկոսը: Մխիթարյանի գոլը` 16,48 տոկոսը»:

Նախորդ հոդվածը‘2012 թ. ծնված ամերիկացիներն անվանակոչվել են ի պատիվ սերիալների, էրոտիկ վեպերի հերոսների և Apple-ի արտադրանքի’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Ճիշտ է ունենալ երաշխիքով ստեղծվող հանձնաժողով գարնանը, քան թե դեկտեմբերին՝ մերժման որոշում’