Մխիթարյանը շուտով նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

251

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը գրեթե ավարտին են հասցրել բանակցությունները։ Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Մխիթարյանն առաջարկ է ունեցել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկից, սակայն չի ընդունել այն, քանի որ ցանկացել է ելույթները շարունակել Ա Սերիայում։

Սպասվում է, որ պայմանագրի երկարաձգման մասին «Ինտերը» պաշտոնապես կհայտարարի առաջիկա օրերի ընթացքում։ Հենրիխ Մխիթարյանը իտալական գրանդի կազմում բոլոր մրցաշարերը ներառյալ  մասնակցել է 77 հանդիպման, դարձել 7 գոլի հեղինակ ու կատարել նույնքան գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԼավրով․ Արաբական աշխարհը ՌԴ-ի հետ կհամակարգի ապագա աշխարհակարգի ձևավորումը
Հաջորդ հոդվածը«Ոսկե գնդակի» հավակնորդները՝ ըստ Goal.com-ի