‘Մխիթարյանին նաեւ Վիեննայում է տեսնող եղել’

812

Ռուսական «Սպորտ-Էքսպրեսում» աշխատող հայ լրագրող Արթուր Պետրոսյանը Twitter-ի իր էջում գրել է, որ Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն այսօր Երևանից մեկնել է Վիեննա, տեղեկացնում է Armsport.am-ը:

Հիշեցնենք, այսօր ИТАР- ТАСС-ը՝ տեղեկացրել էր, որ Մխիթարյանն արդեն Մոսկվայում է եւ այնտեղ պետք է մեկնի Անգլիա: Չենք զարմանա, հաջորդ անգամ գրեն, որ Մխիթարյանը Ճապոնիայում է, այնքան հակասական են տեղեկությունները:

Ինչ վերաբերում է Արթուր Պետրոսյանին, ապա նա գրել է. «Հենրիխ Մխիթարյանն այժմ Վիեննայում է` իր մոր և քրոջ հետ: Եթե առաջիկա օրերին «Լիվերպուլն» անհրաժեշտ կոնկրետություն չցուցաբերի, ապա կիրակի օրը Մխիթարյանը կմիանա «Շախտյորին»:
Նա ցանկանում է միանալ «Լիվերպուլին», բայց ոչինչ անել չի կարող: Նա այս իրավիճակի գերին է»,-գրում է Արթուր Պետրոսյանը:
Պետրոսյանն անդրադարձել է նաև Մխիթարյանի գործակալին` Մինո Ռայոլային. «Իրականում, Ռայոլան խաղացողի կողմը չէ, նա «Շախտորի» ղեկավարության կողմն է: Նրան վարձել են, որ կարողանա գտնել առավել շահեկան տարբերակը»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Բեռլին’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին վարչապետին ազատ են արձակել բանտից’