‘
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Արսենալ»-«Չելսի» (3-2) հանդիպմանը Whoscored վիճակագրական կայքը «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել է 8.3 բալով: Այս ցուցանիշը ամենաբարձրն է «Արսենալի» ֆուտբոլիստների ցուցակում:
Հիշեցնենք, որ այս խաղում Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
‘