Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երկրորդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սալերնիտանայի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց: «Ռոմայից» երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը բացեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որն աչքի ընկավ 48-րդ րոպեին: 4 րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուին օգնեց խփել հյուրերի երկրորդ գոլը: 67-րդ րոպեին Մխիթարյանը ստացավ դեղին քարտ, իսկ 2 րոպե անց հաշիվը դարձավ 3:0: «Ռոմայի» կազմում առաջին գոլը խփեց թիմի նորեկ, անգլիացի հարձակվող Տեմի Աբրահամը:
70-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց, իսկ խաղի վերջակետը դրեց Լորենցո Պելեգրինին՝ 79-րդ րոպեին դառնալով դուբլի հեղինակ:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը դարձել է մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ տուրում նա գրավել էր «Ֆիորենտինայի» դարպասը:
Տուրը հաղթական ստացվեց նաև «Միլանի» ու «Նապոլիի» համար:
«Ռոման», «Նապոլին» ու «Միլանն» ունեն 6-ական միավոր և 5 առաջատարների թվում են:
Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր
«Սալերնիտանա» — «Ռոմա»՝ 0:4 (տեսանյութ)
Լորենցո Պելեգրինի, 48, 79, Ժորդան Վերետու, 52, Տեմի Աբրահամ, 69