‘Մխիթարյանի թիմակիցը 34 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»’

802

Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»: Երկու թիմերը ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել, հաղորդում է Sky Sports-ը:

Մոտ օրերս Ֆերնանդինյոն բուժզննում կանցնի անգլիական ակումբում: Նշվում է, որ Ֆերնանդինյոյի համար շեյխ Մանսուրի թիմը կվճարի 34 միլիոն ֆունտ:

Ինքը՝ Ֆերնանդինյոն բազմիցս էր հայտարարել, որ ցանկանում է հեռանալ «Շախտյորից» եւ խաղալ Անգլիայում, ինչը Բրազիլիայի հավաքականի կազմում 2014թ. աշխարհի առաջնությանը մասնակցելու նրա հնարավորությունները կմեծացնի:

Նշենք, որ ի սկզբանե «Շախտյորը» Ֆերնանդինյոյի համար պահանջում էր 42,5 միլիոն ֆունտ:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Ուդալցովը կարող է առաջադրվել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘2012 թվականի պետական բյուջեն կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրդով’