‘Մխիթարյանի հրաժեշտի նամակը նախկին թիմին’

1610

‘

Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, աշխատակիցներին և հատկապես երկրպագուներին աջակցության և սիրո համար: Պատիվ եմ ունեցել ներդրում ունենալ Ձեր մեծագույն ակումբի պատմության մեջ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելուց:

Միշտ կփայփայեմ հիշողությունները եզրափակիչ խաղից, ինչպես նաև «կարիճ» տեսակի գոլս և երկրպագուների «Whoa Mkhitaryan» երգը: Նման հիշողությունները շատ են: Կարիերայիս այդ փուլում ես վայելում էի իմ մրցելույթներն ու թիմի խաղը: Սրտանց շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում բոլորիդ:

Կյանքը շարունակվում է»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը երեկ պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ:

‘

Նախորդ հոդվածը‘Յայա Ջամմե՝ նախագահ, որը ստիպում էր խմել «թուրմ՝ ՄԻԱՎ-ի դեմ»’
Հաջորդ հոդվածը‘Սարկավագ-բուժեղբայրը սպանում էր՝ կարեկցանքից դրդված’