‘Մխիթարյանի նախկին թիմակիցն արդեն 70 միլիոն եվրո արժե’

605

«Անժիի» նորահայտ կիսապաշտպան, բրազիլացի Վիլիանի փոխհատուցման գինը՝ ըստ դաղստանյան ակումբի հետ կնքած նոր պայմանագրի, կազմում է 70 միլիոն եվրո, հայտնում է Sports.ru-ն: Հենց այդքան գումարի դիմաց 24-ամյա ֆուտբոլիստը կարող է հետագայում այլ ակումբ տեղափոխվել:

Նշենք, որ «Անժին» հենց այդ կետից օգտվեց՝ Վիլիանին իր թիմ բերելով: Դոնեցկի «Շախտյորի» հետ ունեցած պայմանագրով Վիլիանի փոխհատուցման գինը կազմում էր 35 միլիոն եվրո եւ «Անժին» վճարելով այդ գումարը, հաղթահարեց Վիլիանի հետ կապված տրանսֆերային գլխավոր արգելքը: Եվ այժմ՝ «Շախտյորի» օրը չընկնելու համար «Անժին» կրկնապատկել է ֆուտբոլիստի փոխհատուցման գինը:

Նշենք, որ Վիլիանը «Անժիի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 2,5 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Երկու միլիոն՝ ճարտարապետի սպանության համար’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նոր պետքարտուղարը առաջին հերթին շփվել է Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների հետ’