«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Ա Սերիայի 1-ին տուրի «Ֆիորենտինայի» հետ խաղում:
Կիրակի օրը Հռոմում կայացած հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով ՝ հօգուտ ժոզե Մոուրինյուի թիմի:
Այսպիսով, Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Ա Սերիայում 5-րդ անընդմեջ խաղում:
Հռոմեացիների վերջին կիսապաշտպանը, ում դա հաջողվել էր անել (2012-ի նոյեմբերին) Էրիկ Լամելան էր. նա աչքի էր ընկել 6 խաղ անընդմեջ: