‘Մխիթարյանի տրանսֆերի իրավունքների մի մասը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին. Sport-express’

1024

Պարզվում է, որ Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը կարող է խնդիրներ ունենալ «Լիվերպուլ» տեղափոխվելու հարցում, եւ այդ խնդիրներից մեկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է, գրում է ռուսական ազդեցիկ Sport-express-ը:

Անդրադառնալով Մխիթարյանի տրանսֆերի շուրջ զարգացումներին, ռուսական պարբերականը գրել է.

«Տրանսֆերի մասին, որպես կայացած փաստ, դեռ վաղ է խոսել: Մխիթարյանի վաճառքը վաղուց էր հասունեցաել, նա արդեն անցել է ուկրաինական առաջնության մակարդակը եւ այրվում է նոր մարտահրավերների հեռանկարից:

Սակայն՝ հասկանալով դա, նրա ներկայիս տերերը բացարձակապես չեն ցանկանում մի փոքր զիջել եւ գործարք կնքել: Առանցքային բառն այստեղ «տերերն» է, այլ ոչ թե՝ «տերը»:

Հենց այստեղ է թաքնված խնդիրը: Դոնեցկի «Շախտյորին» պատկանում է ֆուտբոլիստի իրավունքների միայն կեսը, մնացած կեսը իրար մեջ բաժանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ հետխորհրդային տարածքում խոշորագույն գործարարներից մեկը՝ Օլեգ Մկրտչյանը, որը, բացի ամեն ինչից, նաեւ Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր բաժնետերն է»,- նշում է Sport-express-ը:

Նախորդ հոդվածը‘«Մեծ ությակը» գտել է սիրիացիների ընդհանուր թշնամուն’
Հաջորդ հոդվածը‘Սարյանի տուն-թանգարանում հրդեհի հետևանքով մարդկային և նյութական վնասներ չկան’