‘Մխիթարյանի և «Հանովերի» թուրք ֆուտբոլիստի միջև ընդհարում եղել է նաև 2009-ին (տեսանյութ)’

1771

Հենրիխ Մխիթարյանի և Գյուլսելամի միջև ընդհարում  տեղի էր ունեցել նաև 2009-ին, երբ հայ ֆուտբոլիստը ընդամենը 19 տարեկան էր: Այդ ժամանակ գործը չի հասել հրմշտոցի:  

2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա — Հայաստան խաղում Գյուլսելամը երկու անգամ խախտել է կանոնները հայ ֆուտբոլիստի հետ պայքարում և հեռացվել խաղադաշտից:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի «Բորուսիա» Դ. — «Հանովեր» խաղում տանտերերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդհարվել էր այդ նույն թուրք ֆուտբոլիստի հետ, որի պատճառով երկու ֆուտբոլիստներն էլ ստացել են դեղին քարտ: Թուրք ֆուտբոլիստը հանդիպման վերջնամասում նաև հեռացվել է խաղադաշտից:

Նախորդ հոդվածը‘«Առաքելություն» կուսակցությունը միանում է իշխանափոխության պահանջին. Հայտարարություն’
Հաջորդ հոդվածը‘Բենզատար բեռնատարը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում’