Մխիթարյանն աջակցել է Օզբիլիսին ՀՖՖ նախագահի ընտրություններում

366

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ աջակցելով ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսին այսօր կայանալիք ընտրություններում։

«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձրակարգ պրոֆեսիոնալն ու անհատականությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում։ Վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրա սահմաններից դուրս՝ կնպաստեն մեր երկրում ֆուտբոլի զարգացմանը։ Ես քո կողքին եմ ընկերս և քեզ հաջողություն եմ մաղթում»,- գրել է Մխիթարյանը։

Նախորդ հոդվածըՈՒԵՖԱ-ի հայտարարությունը
Հաջորդ հոդվածըՖիգու. Եվրոպայում ոչ մի Սուպերլիգա տեղ չունի