Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում իսպանական «Ռեալ Սոսիեդադը» կընդունի Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի անցած եզրափակիչի մասնակից Միլանի «Ինտերին»։ Թիմերը ներկայացրել են հայտացուցակները խմբային մրցաշարի համար։
«Ինտերի» հայտացուցակում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Ռեալ Սոսիեդադը» իր կազմում ընդգրկել է թիմի նորեկ, Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին։
«Ռեալ Սոսիեդադ» — «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
D խմբում ընդգրկված են նաեւ պորտուգալական «Բենֆիկան» եւ ավստրիական «Զալցբուրգը»։